Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը
Պետական եկամուտների կոմիտեում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն։ Հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն օնլայն ելույթում՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2019թ պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։
Նա նշեց՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը, նրան շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքների դիմաց։
«Մեր կառավարությունը բախտ է ունեցել պատմական տարիներին գործել»,-ասաց նա՝ մանրամասնելով, որ 2018-ը պատմական էր հեղափոխության առումով, 2019 թ-ը պատմական էր տնտեսական ցուցանիշներով, 2020-ը՝ առնվազն պատմական է կորոնավիորւսի համաճարակի բերումով։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պարզ է, որ տնտեսական ու ոչ տնտեսական խնդիրներ կլինեն, բայց հորդորեց չշտապել հետևություններ անել, այս պահին արդյունքներն ու կորուստներն ամփոփելը վաղ է։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Դավիթ Անանյանի ամենահավանական փոխարինողը Շուշանիկ Ներսիսյանն է լինելո՞ւ
- ՊԵԿ նախագահ. Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին