Փաշինյանն անդրդվելի է
Չնայած բազմաթիվ քննադատություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր ֆեյսբուքյան էջում շարունակելու է հանրային վերահսկողության ակցիան։
«Սիրելի հայրենակիցներ.
Հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ իմ էջում հրապարակվող նյութերը ուրիշների մասին չեն, մեր մասին են:
Իմ ու իմ ընտանիքի անդամների, Ձեր ու Ձեր ընտանիքի անդամների: Առանց չափազանցության. մենք նույն ազգն ենք, նույն ժողովուրդն ենք, նույն ընկալումներով և վարքագծով: Այդ նյութերում բառիս բուն իմաստով մենք ենք, մեր բարեկամները, հարազատները:
Բացառեք մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետեւ մենք խոսում ենք մեր մասին, ոչ ուրիշների: Հանրային վերահսկողության այս ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու եւ մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց:
Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իմ էջում որեւէ թթու խոսք է հնչել: Բայց՝ հանրային վերահսկողության ակցիան շարունկավելու է: Բայց՝ սիրով: Վատ մեկնաբանությունների հեղինակներին կոչ եմ անում ջնջել դրանք: Շնորհակալություն:
Պահպանեք հակահամաճարակային կանոնները»,-գրել է նա։
Հաջորդ գրառմամաբ նա կոչ է արել մարդկանց առաջիկա օրերին նախատեսվող իրենց հայտնի «ընդհատակյա» խնջույքների, ծնունդների, հարսանիքների մասին տեղեկատվությունը ուղարկել իր էջին։
Հարակից հրապարակումներ`
- Թեհմինա Վարդանյան. Մարդկանց իրար դեմ հանելով համավարակը չի նահանջելու
- Անի Սամսոնյան. Փաշինյանի ընտրած մեթոդը պլատֆորմ է ատելության ալիք գեներացնելու համար
- Զարուհի Հովհաննիսյան. Ո՞վ է թույլ տվել վարչապետին թիրախավորել, ծաղրել ու ծանակել կանանց ու աղջիկներն
- Աստղիկ Ավետիսյան. Պարոն վարչապետ, Դուք բան ու գործ չունե՞ք
- Վանեցյանը՝ Փաշինյանին. Մի´ արա, պարզապես մի´ արա
- Ռեստորանը վարչապետին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել
- Քահանա. Այսօր Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան