Ֆրեզնոյում հրդեհվել են հայկական պատմական տներ
Ֆրեզնոյի պատության մի կտորը մեկ գիշերվա մեջ հայտնվեց հրդեհի ճիրաններում․ Ֆրեզնոյի Հայկական թաղամասում այրվել է հայկական պատմական երկու տներ, որոնցից մեկն ամբողջությամբ գետնին է հավասարվել, մյուսը մեծ մնասներ է կրել։ Այս մասին գրում է ABC 30-ը։
Երկու տները՝ Սանտա Կլարա և Մ փողոցների հատվածում, կառուցվել են 1900-ականների սկզբին և գոյատևել տարիների ընթացքում՝ մինչև հրդեհը:
Տներում ոչ մեկ չէր ապրում, այն ցույց էր տալիս գաղթականների կյանքը՝ տասնամյակներ առաջ Ֆրեզնոյում։ Հրդեհի պատճառը հայտնի չէ, սակայն հրդեհի քննիչները կարծում են, որ անօթևան մարդիկ են շրջանցել պողպատե ձողերն ու հրդեհել այն։
Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Բերճ Աբգարյանը նշում է, որ տները հայ համայնքի ու Հայկական թաղամասի խորհրդանիշներն էին և երբ խորհրդանիշն է ավերվում, այն չափազանց ցավալի է։
Աբգարյանը հույս է հայտնում, որ տները կվերականգնեն ու պետք է միասնական լինել՝ հաղթահարելու համար դժվարությունները։
«Հույս ունեմ, որ սա դժբախտ պատահար է, այլ ոչ թե ատելության գործողության արդյունք»,-ասում է Հայաստանի պատվո հյուպատոսը։
«Հայաստանի ժառանգության թանգարանից» Վարուժան Տեր Սիմոնյանն ասում է, որ սա մեծ կորուստ ու հարուած է հայ համայնքին ու Ֆրեզնո քաղաքին: Սիմոնյանն ասում է, որ քաղաքը 2,4 միլիոն դոլար էր ներդրել այս տների պահպանության համար։
Էշկան Մելիքյանը փոքր տարիքում ապրել էր այս տներից մեկում, որը դեռևս կանգուն է։
«Սա ավերածություն է Ֆրեզնոյի համայնքի և հայ ժողովրդի համար։ Դա չպետք է պատահեր, բայց դա եղավ,», - ասել է Մելիքյանը։
Նշվում է, որ Հայկական քաղաքի շուրջ չորս տները միշտ չէ, որ այնտեղ են գտնվել։ Դրանք կառուցվել են 1900-ականներին` Սանտա Կլարա և Ն փողոցներում գտնվող մի թաղամասից հեռու: Տներն օրինակելի են բարձր առաստաղների, մեծ պատուհանների ճարտարապետությամբ։
Նրանք մի քանի տարի դատարկ էին մնացել, մինչև տեղափոխվել էին իրենց ներկա գտնվելու վայր:
Դրանք վերականգնվել էին, վերածվել գրասենյակների և բիզնեսի այլ տարածքների: Երբ հրդեհը բռնկվել է, ներսում ոչ ոք և ոչինչ չի եղել։
Չնայած մնացած տների ապագան անորոշ է, Տեր Սիմոնյանը հույս է հայտնում, որ մի օր դրանք կծառայեն հայոց պատմության ցուցահանդեսների համար։
Հիշեցնենք, որ 20-րդ դարի նշանավոր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի առաջին և միակ տուն-թանգարանն աշխարհում ևս Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում է։ Տունը, որտեղ Վիլյամ Սարոյանն անցկացրել է կյանքի վերջին 17 տարիները, գրողի 110-ամյակին՝ 2018 թվականի օգոստոսի 31-ին սկսեց գործել որպես տուն-թանգարան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա