Որևէ մեկը չի կարող ապացուցել ,որ մեր պիկը լինելու է հունիսին,ոչ թե հոկտեմբերին.Փաշինյան
Պարետատան նիստի ընթացքում բուռն քննարկում է տեղի ունեցել: Պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քննարկել ենք մի քանի սցենարներ, այդ թվում՝ տոտալ արգելափակումների փուլ մտնելու,պարետային ժամ հայտարարելու, տնտեսական մի շարք գործունեություններ արգելելու տարբերակները: Ես ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի նկատմամբ, քանի որ պետք է համոզված լինենք, որ դրանք լուծելու են մեր պրոբլեմները: Կարծում ենք, որ կորոնավիրուսի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին: Բայց հարցը հետևյալն է, որ դա հիմնավորող և ապացուցող որևէ տվյալ չկա: Որևէ մեկը չի կարող ապացուցել ,որ մեր պիկը լինելու է հունիսին,ոչ թե հոկտեմբերին կամ 2021 թվականի փետրվարին: Այս առումով անորոշությունները շատ են»:
Վարչապետը ներկայացրեց իր պատկերացրած լուծումները. «Հիմնական լուծումը տեղավորվում է անհատական վարքագծի փոփոխության բանաձևի մեջ: Ենթադրենք, այսօր կորոնավիրուսի ցուցանիշը ՀՀ-ում դարձել է զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի և եթե անհատական վարքագիծ , անհատական հիգիենայի և հակահամաճարակային կանոնների պահպանման կուլտուրան չի փոխվում, ի վերջո այն պահին ,երբ դռները բացենք աշխարհի առաջ, պոտենցիալ վարակված մարդիկ գալու են Հայաստան և մենք ամեն ինչ սկսելու ենք նորից»:
Վարչապետի խոսքով մեր իրավիճակը շարունակում է մնալ ծանր և առայժմ ծանրանում է: Նրա խոսքով ՝ դեռևս խնդիրի լուծումը՝ անհատական վարքագծի զանգվածային փոփոխությունների մեջ է ՝ սկսած իրավաբանական անձանցից, վերջացրած ֆիզիկական անձանցով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան