ԱՀԿ-ն ասել է, թե երբ են բոլոր երկրներն իմացել կորոնավիրուսի մասին
Կորոնավիրուսի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանից իմացել է դեկտեմբերի 31-ին, հունվարի 5-ին տեղեկատվությունը հասցվել է բոլոր երկրներին։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։
«Առաջին տեղեկատվությունը մեզ մոտ հայտնվել է դեկտեմբերի 31-ին Միջազգային սանիտարական կանոնների համակարգի միջոցով, որոնք պարտադիր են բոլոր երկրների համար։ Գործնականում հունվարի 5-ին ամեն ինչ փոխանցվել է բոլոր երկրներին նույն այդ համակարգի միջոցով։ Այն աշխատում է շուրջօրյա։ Բոլոր երկրները, անդամ-պետությունները այդ համակարգին հասանելիություն ունեն»,- ասել է Վույնովիչը։
Նա ասել է, որ կա կորոնավիրուսի հայտնվելուց հետո բոլոր գործողությունների մանրակրկիտ ժամանակագրությունը։ ԱՀԿ ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծել է, ամբողջ տեղեկատվությունը հասանելի է։
Հարակից հրապարակումներ`
- Վիրուսից արդյունավետ պաշտպանության համար դիմակը պետք է պարունակի առնվազն երեք շերտ. ԱՀԿ
- ԱՀԿ. Ամառային շոգը չի նվազեցնում COVID-19-ով վարակվելու ռիսկը
- ԱՀԿ. Համավարակը բացասաբար է անդրադառնում ոչ վարակիչ հիվանդությունների բուժման վրա
- ԱՀԿ-ն ասել է, թե որքան կտևեն կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման աշխատանքները
- ԱՄՆ-ը խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ. Թրամփ
- ԱՀԿ-ն հայտնել է, թե ինչից է կախված համաճարակի զարգացումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան