Բայդենը դատապարտել է Թրամփին՝ Ջորջ Ֆլոյդին հիշատակելու համար
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը դատապարտում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ գործազրկության մակարդակն իջեցնելու մասին խոսելիս ոստիկանների կողմից սպանված աֆրիկացիամերիկացի Ջորջ Ֆլոյդին հիշատակելու համար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ Ֆլոյդը ուրախ կլինի ԱՄՆ-ի տնտեսության մեջ փոփոխությունների համար, որոնք կապված են աֆրոամերիկացիների շրջանում աշխատատեղերի ավելացման հետ: Հրապարակման համաձայն, մահվանից առաջ Ջորջ Ֆլոյդը համաճարակի պատճառով կորցրել էր աշխատանքը:
Նախկին փոխնախագահը շեշտել է, որ Ֆլոյդի վերջին խոսքերը՝ «Ես չեմ կարող շունչ քաշել», մխրճվել է ազգի սրտում: «Նախագահի կողմից նրան այլ բառեր վերագրելը ճիշտ չէ», - ասել է Բայդենը:
Մայնապոլիսի ոստիկանությունը մայիսի 25-ին ձերբակալել էր աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին: Ձերբակալման ընթացքում ոստիկաններից մեկը ծնկով սեղմել էր նրա կոկորդը, և նա գոռացել էր՝ ես չեմ կարողանում շնչել։ Սա Միացյալ Նահանգներում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառ դարձավ։