Լուկաշենկոյի կարծիքով, մի շարք պետություններ տրիլիոնավոր դոլարներ են վաստակել համաճարակի ֆոնին
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ կորոնավիրուսային պանդեմիկայի ֆոնին առանձին երկրներ և առաջատար համաշխարհային ընկերություններ հարստացել են, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ամբողջ աշխարհն այսօր կանգ է առել, ամբողջ աշխարհի տնտեսությունները տապալվել են: Եվ առաջատար ընկերությունները, միլիարդատերերն ու պետությունները տրիլիոնավոր դոլարներ են դրել իրենց գրպաններում», - ասել է նա:
Ըստ Լուկաշենկոյի, մինչ այժմ չորս տեսակ «պանդեմիա» են ստեծվել ՝ առողջապահության, տնտեսագիտության, քաղաքականության, ինչպես նաև տեղեկատվական ոլորտում:
Նա շեշտել է, որ տնտեսական «համաճարակի» բացասական ազդեցությունը Բելառուսն իր մաշկի վրա է զգացել։
«Մենք ապրելու կարիք ունենք, և դուք կարող եք արժույթ ստանալ միայն ձեր ապրանքը վաճառելով արտաքին շուկաներում», - ասել է նախագահը: