Ուկրաինայում կորոնավիրուսային հիվանդության 26.514 դեպք է գրանցվել
Ուկրաինայում նախորդ մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 550 նոր դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության նախարար Մաքսիմ Ստեփանովի խոսքին։
Նշվում է, որ նույն ժամանակահատվածում հիվանդության հետևանքով մահացել է 15 մարդ քաղաքացի, առողջացել է 440 հոգի։
Ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է հիվանդության 26, 514 դեպք, վարակվածներից 1903-ը երեխաներ են, 5016-ը՝ բուժաշխատողներ։ Վերականգնվել է 11, 812 մարդ, մահացել՝ 777-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց COVID-19-ի համաճարակի բռնկման մասին: ԱՀԿ վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակի ավելի քան 6,5 միլիոն դեպք, մահացել է գրեթե 387 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները