Կորոնավիրուսի բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող ԲԿ-ները կարող են հայտ ուղարկել
Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` [email protected] էլեկտրոնային հասցեով: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։
Դիմող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները` սանիտարական և հակահամաճարակային նորմերին համապատասխանության առումով, որպեսզի մատուցվող այլ բժշկական ծառայությունները հնարավոր լինի համատեղ իրականացնել կամ դադարեցնել: Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել բժշկական անձնակազմի առկայությունը, որն այս պահին ընդգրկված չէ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում այլ բժշկական կենտրոններում:
Հարակից հրապարակումներ`
- «Ահա ինչու է հակահամաճարակային պայքարը տապալած, ահա ինչու ունենք այսքան մահ ` ВОЗ ի տղեքը փող են աշխատում»
- 10 շնչառական սարք՝ Վրաստանից Հայաստան
- 07.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
- Կորոնավիրուսով վարակված հղի կնոջն ասել են՝ գնա տուն, հենց շնչահեղձություն առաջանա՝ գնա հիվանդանոց. «Ազատություն»
- Փաշինյան. Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից
- Վրաստանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու Հայաստանին COVID-19- ի դեմ պայքարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա