10 շնչառական սարք՝ Վրաստանից Հայաստան
Վրաստանում ապրող հայերը շարունակում են աջակցության ուղիներ փնտրել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգտակար լինելու համար՝ հայտնում է aliq.ge-ն։
«Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ եւ օտարերկրյա մտերիմ ընկերոջ աջակցությամբ Վրաստանից թվով 10 արհեստական շնչառության սարք է գնվել եւ ուղարկվելու է
Հայաստան։
Վրաց-հայկական սահմանի փակ լինելու պայմաններում` սարքերը Հայաստան հասցնելու գործում աջակցության պատրաստակամություն է հայտնել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ «MS-500» տիպի շարժական արհեստական շնչառության սարքերը փոխանցվելու են Հայաստան համահայկական հիմնադրամին։ Աջակցության այլ ծրագրեր եւս կան:
Պավել Օգանեզովի առաջարկով նաեւ դրամահավաք է սկսվել «Մեկ դիմակ, մեկ կյանք» կարգախոսով, որին միանալու պատրաստակամություն են հայտնել մի շարք վիրահայեր։ Հավաքված գումարով գնվելու են դիմակներ, որոնք ևս ուղարկվելու են Հայաստան ու տրամադրվելու սոցիալապես անապահով խմբերին` հաշվի առնելով այն, որ Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է դարձել եւ շատ ընտանիքների համար սա չնախատեսված, հավելյալ ֆինանսական բեռ է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին