Երևանի հուշերից մեկն էլ են հողին հավասարեցվել
Գրականագետ Տիգրան Ամիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրապետության նրբ., նախկին Ալավերդյան փողոցի վրա գտնվող այս տունը այլևս գոյություն չունի:
Երկու օր առաջ հողին են հավասարացրել:
Իմ 2017 թվ-ին արած լուսանկարները ու մեր Firdus: The Memory of a Place / Ֆիրդուս. տեղի հիշողությունը գրքի Andrey Ivanov-ի հոդվածից մի պարբերություն.
Փողոցի անկյունում՝ ուղիղ կարմիր գծի երկայնքով, համեստ չափերի ու ճարտարապետական առումով որակյալ մի տուն կտեսնեք՝ սև տուֆից ճակատով, որում կիրառված են հայկական քաղաքային վերնակուլյարի բոլոր արքետիպերը՝ հարթ մշակված, իրար կիպ մոտեցրած տուֆային բլոկներից շքամուտքի պատ, բացվածքների դեկորատիվ շրջանակ, ճշգրիտ պրոֆիլավորված քիվ: Վարպետը (վերնակուլյար ճարտարապետության դեպքում կարելի է տան գլխավոր կառուցողին անվանել «վարպետ»՝ բառի միջնադարյան իմաստով՝ նկատի չունենալով արհեստավարժ ճարտարապետի) հաջողությամբ ներառել է տունը փողոցի և տարածքի կոնֆիգուրացիայում, նրբորեն արտահայտել է ֆասադի հիմնական իմաստային շեշտադրումները՝ դուռն ու պատուհանները, ընդգծել է անցումը տնից դեպի երկինք համեստ, բայց արժանապատիվ կլասիցիստական քիվով, իսկ տան և գետնի հարաբերությունը՝ ավելի կոպիտ, բայց նորից մանրակրկիտ մշակված (կարծես թե բազալտե) հիմքով:
Տունը տանիք չունի, դուռը փակված է տուֆե պատով, բայց ամեն ինչ վերականգնելի է, և այս տան օրինակով միջավայրային կառուցապատման արվեստ կարող են սովորել ժամանակակից քաղաքաշինարարներն ու տուն կառուցողները, և ոչ միայն Երևանից»:
Հարակից հրապարակումներ`
- «Հին Երևան»-ի խախտումներով շինարարության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
- Քանդված «պատմություն»
- Քննարկում՝ «Հին Երևանի»,Կոնդի ու 33-րդ թաղամասի ծրագրերի խնդիրների մասին
- Ի հեճուկս՝ Փաշինյանը «Հին Երևան» նախագծի կողմնակից
- Բուզանդի քանդված շենքերը կներառվեն «Հին Երևան» ծրագրում
- Կառավարությունում անդրադարձ է կատարվել «Հին Երևան»-ին
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- Քարմեջ արված Հին Երևան
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան