Մադոննան ձեռնափայտերով մասնակցել է Ջորջ Ֆլոյդի հիշատակի երթին
Երգչուհի Մադոննան մասնակցել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակի երթին, որը մահացել էր ոստիկանական գործողություններից հետո։ Ականատեսները հայտնել են, որ երգչուհին եղել է ձեռնափայտերով, նրան ուղեկցել են թիկնապահները։
kulturomania.ru-ն գրում է, որ 61-ամյա երգչուհին վերականգնվում է ծնկի վնասվածիքց հետո, որը նա ստացել էր Madame X համերգային շրջագայության ժամանակ։
Ջորգ Ֆլոյդին նվիրված ակցիան անցկացվել էր Լոնդոնում Black Lives Matter («Սևերի կյանքը նշանակություն ունի») խորագրով։ Ակցիան սկսվել էր հանգիստ, բայց ավարտվել էր զանգվածային անկարգությամբ և ոստիկանների հետ բախումներով։
Հիշեցնենք, որ Ջոն Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին։ Դրանից հետո ԱՄՆ տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել, պահանջել են պատժել մեղավորներին, որոնց գործողությունների հետևանքով մահացել է սևամորթ Ջորջ Ֆլոյդը։
Հարակից հրապարակումներ`
- Մայքլ Ջորդանը 100 միլիոն դոլար կտրամադրի սևամորթներին աջակցելու համար
- Ալեքսիս Օհանյանը հեռացել է Reddit- ի տնօրենների խորհրդի կազմից
- ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դեմ է ցույցերը ցրելու համար բանակային ուժերի կիրառմանը
- Բողոքի ցույցեր և համավարակ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների շեմին
- HBO Max-ն և Warner Bros-ն աջակցում են ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաները
- ԱՄՆ-ում ոստիկանները ռետինե փամփուշտներով կրակել են բողոքի ակցիան լուսաբանող Sputnik-ի պրոդյուսերի վրա
- Մադոննան համերգի ժամանակ ընկել է բեմի վրա ու արտասվել
- Մադոննան համերգից մեկ ժամ առաջ չեղարկել է այն