Արծրունի. ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում covid-բաժանմունքը դատարկ Է և չի գործածվել անհայտ պատճառներով
Երևանի պետական բժշկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Վահան Արծրունին ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերեր վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առղջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժ.հաստատությունների։
Ո՞վ է սրա պատասախանը տալու»։
Հիշեցնենք՝ առողջապահության նախարարի հրահանգով, «տեղեր չլինելու» պատճառաբանությամբ, հարյուրավոր վարակակիրներ, բուժման կուրսը չվերջացրած, ուղարկվեցին տներ, ինչը ակնհայտորեն բերեց արդեն ընտանիքներով վարակվելուն և ընդհանրապես՝ կորոնավիրուսի վարակը տարածվելուն։
Փաշինյանն ինքն է հայտարարել, որ բուժօգնության ուշացման պատճառով հիվանդ է տանը մահացել։
Ակտիվ քննադատություններից հետո, այսօր միայն, ԱՆ-ն կոչ է արել հիվանդանոցներին հայտեր ներկայացնել։ Ամիսներ ուշացած։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող ԲԿ-ները կարող են հայտ ուղարկել
- Կորոնավիրուսով վարակված հղի կնոջն ասել են՝ գնա տուն, հենց շնչահեղձություն առաջանա՝ գնա հիվանդանոց. «Ազատություն»
- Փաշինյան. Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան