07.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 766 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 13 հիվանդ, որից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, այլ հիվանդության պատճառով։ Մեկ օրվա ընթացքում առողջացել է 294 մարդ։
Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ «պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ), 66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։
Ըստ ԱՆ-ի, նախորդ օրը արձանագրվել է «մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 72 է»։
Այսպիսով, հունիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13130 դեպք, որոնցից 4014-ն` առողջացած, 272-ը` մահվան ելքով, որից 72-ը, ըստ ԱՆ-ի, այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8844 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 69171 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Դավիդյանց. Վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդությունը փոխել է իր ընթացքն ու պատկերը
- Փաշինյան. Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից
- 06.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսից 7 հիվանդ է մահացել
- 05.06.2020. 596 նոր դեպք և 8 մահ
- 04.06.2020. Կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
- 03.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
- 02.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին