Քաղաքական 13:45 08/06/2020 Հայաստան

«Այլընտրանքային նախագծեր խումբ». Հենց Դուք եք իրավասու փոխել կառավարիչներին

Այսօր Այլընտրանքային նախագծեր խումբը նամակ է ուղղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության բոլոր 88 պատգամավորներին՝ կոչ անելով՝ գիտակցել իրենց պատմական առաքելությունը և այս դժվար շրջանում կայացնել երկրի համար կարևոր որոշումներ։

Նամակում ասված է.

««Իմ քայլը» խմբակցության հարգելի պատգամավոր,
Մի կողմ ենք դնում քաղաքական տարաձայնությունները, իսկ անձնական խնդիրներ, կարծես թե, երբեք չեն էլ եղել։

Կա այլ՝ մեծ խնդիր, որն ընդհանուր է։
Կառավարության մի քանի ճակատագրական սխալի պատճառով երկիրը հայտնվել է հումանիտար աղետի մեջ (բնորոշումը մերն է), կամ՝ դժոխային վիճակում (բնորոշումը Ն. Փաշինյանինն է)։
Սխալների թվարկումը հիմա արդեն անիմաստ է։ Դրանց մեծ մասին մեր խմբի անդամներն անդրադարձել էին դեռևս մայիսի 6-ին՝ մի շարք այլ, հանրությանը հայտնի գործիչների հետ միասին ստորագրած կոչ-հայտարարության տեքստում։ Մենք, ցավոք, ճիշտ էինք կանխատեսել այսօրվա ընթացքը՝ անհրաժեշտ քայլերը ժամանակին չանելու դեպքում։ Այն ժամանակ կարևոր էր, որ Դուք չլռեիք, արձագանքեիք, առնվազն՝ ներքին քննարկումների ընթացքում վարչապետին առաջարկեիք՝ ուշադիր լինել տարբեր կողմերից հնչեցվող առաջարկների նկատմամբ։ Բայց հիմա դրա մասին խոսելն արդեն ուշ է։ Հիմա վիճակն այլ է։
Վստահ ենք՝ Դուք հոգու խորքում հասկանում եք ողբերգության ծավալները։ Վստահ ենք, որ, ինչպես ցանկացած կիրթ մարդ, այս օրերին Դուք նույնպես կորցրել եք հոգեկան անդորրն ու հանգիստը և մտածում եք ելքերի ու լուծումների մասին։ Դուք էլ եք շատ լավ հասկանում, որ ամեն օրվա հապաղման գինը մարդկային կյանքերն են։

Համավարակի դեմ պայքարում այսօր կա երկու ընդգծված հրամայական.
1. Պետության հակաճգնաժային կառավարում
2. Առողջապահական համակարգի նոր՝ հակաճգնաժամային ռազմավարություն

Եկեք սթափ նայենք։ Այսօրվա մեր մեծագույն խնդիրը հաղթահարելու համար անհրաժեշտ է ձևավորել միասնական ճակատ, սակայն իշխանությունը բարիկադավորվել է՝ անհասկանալի է, թե ում դեմ։ Այսօր պետք է փոխել համաճարակի դեմ պայքարի ողջ տրամաբանությունը, ողջ մենեջմենթը։ Ցանկացած գործողություն կամ անձ, որը խանգարում է լուծումներ գտնելուն և համաճարակի դեմ ռացիոնալ, գրագետ պայքարին, պետք է անցնի երկրորդ պլան, և առաջնահերթ պետք է դառնան այն գործողությունները կամ անձինք, որոնք կարող են օգուտ տալ և կարևոր դեր խաղալ առողջապահական, ապա նաև՝ սոցիալ-տնտեսական և անվտանգության  խնդիրների լուծման համատեքտում։ Միասնական ճակատը նշանակում է նաև խնդիրների լուծման միասնական մոտեցում և առաջնահերթությունների հստակ, խելամիտ սանդղակ։
Այս ամենը պետք է արվի շատ արագ։ Հիմա ամբիցիաների ժամանակը չէ։ Հիմա թիմերի, մերոնք-ձերոնքի ժամանակը չէ։ Երկու ուղղությամբ՝ առողջապահական և պետական ռեսուրսների հակաճգնաժամային կառավարման, այլ մոտեցումներ, այլ դեմքեր են պետք։

Դրանց ցանկը մեծ չէ։ Առողջապահական ոլորտում կան նման մենեջմենթի լուրջ փորձ ունեցող անհատներ՝ իրենց արդեն կայացած թիմերով, մասնագետներով։ Նրանցից շատերն այսօր էլ, որպես պրոֆեսիոնալներ, իրենց գործն անում են՝ առանց որևէ պայմանականության, և, եթե ձևավորվի աշխատանքային միասնական ճակատ, վստահաբար՝ կներգրավվեն, կներդնեն իրենց կարողությունները։

Նույնը կարելի է ասել պետական համակարգի, ռեսուրսների, ենթակառուցվածքների հակաճգնաժամային կառավարման մեծ փորձ և պոտենցիալ ունեցող տարբեր անհատների մասին։ Նրանց բոլոր առաջարկները և զգուշացումներն արդեն երկար ժամանակ ցուցադրաբար անտեսվում են։
Տեխնիկական լուծումներ կան, որոնց կառավարությունը չի գնում՝ անհասկանալի պատճառներով։ Բազմիցս հայտարարելով տեստերի, բուժսարքավորումների, բուժանձնակազմի, հիվանդանոցային տեղերի և այլ կարևորագույն համակարգերում դեֆիցիտի մասին՝ կառավարությունը չի դիմում աջակցության համար՝ գործընկեր, բարեկամ պետություններին։

Հայաստանում կան մարդիկ, որոնք անձնական կապերով և սեփական հեղինակությամբ կարող են մեծ խնդիրներ լուծել, Հայաստան բերել ցանկացած աջակցություն։ Դիմեք նրանց՝ համագործակցության համար, ոգևորեք, ներգրավեք, պետք չէ բոլորի մեջ թշնամի տեսնել։
Օր օրի ակնհայտ է դառնում, որ ձեր կողմից ձևավորած կառավարությունը չունի հակաճգնաժամային ռազմավարություն, և իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։

Դուք նախ ինքներդ Ձեզ, հետո՝ վարչապետին, առողջապահության նախարարին, պարետին հարցրեք. սրանից առնվազն տասն օր առաջ արդեն պարզ էր այսօրվա սցենարը, ուրեմն ինչո՞ւ այդ ընթացքում տարբեր շինություններ չվերակազմակերպվեցին՝ որպես ժամանակավոր հիվանդանոցներ, ինչո՞ւ պակասող բուժսարքավորումները որպես շտապ օգնություն չխնդրեցինք միջազգային հանրությունից, ինչո՞ւ շնչառական սարքեր (դրանց շատ տարատեսակներ կան) օր առաջ չկարողացանք բերել։ Մարդիկ են մեռնում՝ առանց բուժօգնություն, խեղդվում են տարրական թթվածնի պակասից։

Եթե Դուք 10 օր առաջ չլռեիք՝ այսօր այլ վիճակ կլիներ, եթե գոնե հիմա չլռեք, հնարավոր կլինի զգալիորեն փոխել վիճակը։ Առաջին ամենադժվար քայլը՝ ինքներդ ձեզ հարցնելն է, թե ինչո՛ւ չեն արվել անհրաժեշտ ակնհայտ գործերը։ Դրանից հետո, առանց վախենալու, այդ հարցերը կկարողանաք տալ վարչապետին։

Դիմում ենք ձեզ մեկ կոչով՝ մի՛ լռեք։ Հենց Դուք եք իրավասու փոխել հակաճգնաժամային կառավարման ողջ տրամաբանությունը և կառավարիչներին։ Կարևոր է, որ, որպես երկրի թիվ մեկ կառույցի ներկայացուցիչ, այսօր գիտակցեք Ձեր պատմական դերը, Ձեր պատասխանատվության ողջ չափը և, իրավիճակի պատանդը դառնալու փոխարեն, ստանձնեք որոշումներ կայացնողի և իրավիճակը փոխողի դերը»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}