08.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսից 11 հիվանդ է մահացել
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 195 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 11 հիվանդ, մեկ օրվա ընթացքում առողջացել է 85 մարդ։
Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսպիսով, հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած, 283-ը` մահվան ելքով, որից 72-ը, ըստ ԱՆ-ի, այլ հիվանդությունների պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 70000 թեստավորում:
Երեկ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել էր. «Այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»։
Հարակից հրապարակումներ`
- 07.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
- Մհեր Դավիդյանց. Վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդությունը փոխել է իր ընթացքն ու պատկերը
- Փաշինյան. Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից
- 06.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսից 7 հիվանդ է մահացել
- 05.06.2020. 596 նոր դեպք և 8 մահ
- 04.06.2020. Կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
- 03.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան