Արծրունու գրառումից հետո փոխնախարարն այցելել է Միքայելյան հիվանդանոց
Երևանի պետական բժշկական համալասարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացրել է, որ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը երեկ այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։
Ըստ աղբյուրի, հանդիպման ընթացքում, փոխնախարարը ԵՊԲՀ ղեկավարության հետ քնարկել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու հնարավորության հարցը։ Քննարկվել է նաև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման, ինչպես նաև հիվանդանոցի առանձնացված հատվածում ևս 10 մահճակալի տրամադրման հնարավորությունը՝ Covid վարակ ունեցող անձանց բուժման նպատակով։
Երևանի պետական բժշկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Վահան Արծրունին ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերեր վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առղջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժ.հաստատությունների։
Ո՞վ է սրա պատասախանը տալու»։
Հիշեցնենք՝ առողջապահության նախարարի հրահանգով, «տեղեր չլինելու» պատճառաբանությամբ, հարյուրավոր վարակակիրներ, բուժման կուրսը չվերջացրած, ուղարկվեցին տներ, ինչը ակնհայտորեն բերեց արդեն ընտանիքներով վարակվելուն և ընդհանրապես՝ կորոնավիրուսի վարակը տարածվելուն։
Փաշինյանն ինքն է հայտարարել, որ բուժօգնության ուշացման պատճառով հիվանդ է տանը մահացել։
Ակտիվ քննադատություններից հետո, երեկ միայն, ԱՆ-ն կոչ է արել հիվանդանոցներին հայտեր ներկայացնել։
Հարակից հրապարակումներ`
- Արծրունի. ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում covid-բաժանմունքը դատարկ Է և չի գործածվել անհայտ պատճառներով
- Կորոնավիրուսի բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող ԲԿ-ները կարող են հայտ ուղարկել
- Փաշինյան. Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին