Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության 214 նոր դեպք է գրանցվել
Անցած օրվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը ավելացել է 214-ով, ևս 6 մարդ մահացել է, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Ռոբերտ Կոհի ինստիտուտի տվյալներին։
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է հիվանդության184, 193 դեպք, մահացել է 8, 674 մարդ, հիվանդությունը հաղթահարել է ավելի քան 169 քաղաքացի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց COVID-19-ի համաճարակի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում հայտնաբերվել է վարակի ավելի քան 6,7 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 397 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան