Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է։ Նրա փաստաբան Գեորգի Մելիքյանի փոխանցմամբ, արդարացման դատական ակտը կայացվել է 05.06.2020 թվականին և շուտով հասանելի կդառնա։
Ֆեյսբուքյան իր էջում նա կես կատակ-կես լուրջ գրել է.
«Այսօր երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը և ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի վերջինս արդարցվեց։
Ցավակցում ենք ՀՔԾ և դատախազությանը»։
Հիշեցնեք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական կեղծիք կատարելու հատկանիշով։
Անցած տարվա հուլիսի 26-ին Բարձրագույն դատական խորհուրդը ժամանակավորապես կասեցրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները:
Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը:
Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումները սկսկեցին, երբ նա կալանքից ազատ արձակեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ քրեական գործը կասեցրեց և ուղարկեց Սահմանադրական դատարան։ Հիշեցնենք, որ հարյուրից ավելի փաստաբան պատրաստակամություն էր հայտնել պաշտպանելու դատավորի շահերը։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ. Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը կքննի Դավիթ Բալայանը
- Վերաքննիչ դատարանը բավարարել է Դավիթ Գրիգորյանի փաստաբանի ներկայացրած բողոքը
- Դատավոր Դավիթ Գրիգորյան. Համոզված եմ, որ բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ է իրականում կատարվում
- Դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն է հայտնել 100 փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին