Հայաստանը COVID-19-ի անվտանգության վարկանիշային ցանկում 200 երկրներից հայտնվել է 81-րդ հորիզոնականում
«Deep Knowledge Group» շահույթ չհետապնդող ընկերությունների և ոչ առևտրային կազմակերպությունների կոնսորցիումն ուսումնասիրել ու կազմել է երկրների COVID-19-ի անվտանգության վարկանիշային ցանկ։ Ուսումնասիրվել են 200 երկրներ, որոք դասակարգվել են կորոնավիրուսային անվտանգության չորս մակարդակներում՝ առաջինն ամենաանվտանգն է, 4-րդը՝ ամենավտանգավորը։
Բուրգի գագաթում են հայտնվել 20 երկրներ, որը գլխավորում է Շվեյցարիան, երկրորդ տեղում է Գերմանիան, ապա Իսրայելը։
Դասակարգման մեջ Հայաստանտ հայտնվել է բուրգի 3-րդ մակարդակում ու 200 երկրների շարքում զբաղեցնում է 81-րդ տեղը։ Հայաստանի ընդհանուր միավորները եղել է 484, որում հաշվի է առնվում կարանտինի արդյունավետությունը, Կառավարության կողմից ռիսկային մենեջմոնտի արդյունավետությունը, վարակի մոնիտորինգն ու որոշումը, առողջապահության պատրաստվածությունը։
Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան ևս դասվել են երրորդ հորիզոնականում։
Հարավային Սուդանը պաշտոնապես աշխարհի ամենավտանգավոր երկիրն է կորոնավիրուսային ինֆեկցիաների համար:
Նշվում է, որ հաշվի են առնվել այն միջոցառումները, որոնք կատարվել են երկրում՝ վիրուսի տարածման դադարեցման համար, ինչպես նաև երկրի բժշկական համակարգի հիմքում ընկած որակը։ Դասակարգման աստիճանակարգման համար կարևոր է եղել նաև երկրի տնտեսության կայունությունը: