
Թուրքիայի Պետխորհրդում քննարկվում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը
Թուրքիայի Հանրապետության պետական խորհուրդը օրակարգ է բերել Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհած թուրքական կառավարության 1934թ. որոշումը չեղարկելու հարցը։ Նման պահանջով հայտ է ներկայացվել դեռևս 2016 թվականին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Հայտնի է դարձել, որ հարցը քննարկելու համար Թուրքիայի Պետխորհրդի 10-րդ պալատը նիստ է նշանակել հուլիսի 2-ին։ Եթե 1934-ին կառավարության ընդունած որոշումը ճանաչվի հակաիրավական, ապա այն կչեղյալ կհայտարարվի և Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի։
Հիշեցնենք, որ նույն պահանջով նմանատիպ մի հայտ ներկայացվել էր նաև 2005-ին, բայց մերժում էր ստացել Պետխորհրդի կողմից։
Նշենք, որ Սուրբ Սոֆիան գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում և հայտնի է որպես ուղղափառ քրիստոնյաների նշանավոր տաճար՝ կառուցված Բյուզանդական շրջանում (6-րդ դար)։
Հարակից հրապարակումներ`
- Փրկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածվելուց․ կոչ ՅՈւՆԵՍԿՕ-ին
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության Էրդողանի մտադրության մասին
- Ինչու՞ է Էրդողանը ցանկանում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածել
- Հունաստանի ԱԳՆ. Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը կվիրավորի քրիստոնյաներին
- Սուրբ Սոֆիա տաճարի տակ 488մ թունել է հայտնաբերվել