Վարոսյան. Արդարադատության ապաքինման ճանապարհին այսօր կատարվեց կարևորագույն քայլ
Փաստաբան Երվանդ Վարոսյանը, արձագանքել է դատավոր Դավիթ Գրիգորյանի արդարացման որոշմանը։
Նա, Մասնավորապես, գրել է.
«Արդարադատությունը Հայաստանում չի սպանվելու, ավելին` ապաքինվելու է ու բաղկացած է լինելու գրագետ, խիզախ ու անկախ դատավորներից։
Այսօր այդ ճանապարհին կատարվեց կարևորագույն քայլ` դատավոր Դավիթ Բալայանի կողմից քրեական գործը դատական քննության նախապարտաստելու փուլում որոշում է կայացվել դադարեցնել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։
Որպես իրավաբան, ես օրինական որևէ այլ ելք այս գործի պարագայում չէի տեսնում։ Բայց Հայաստանում նման որոշում կայացնելու համար դատավորից պահանջվում է ոչ միայն գիտելիքների հարուստ պաշար, ոչ միայն երկարամյա փորձ, այլ նաև դատավորի ամենակարևոր հատկանիշները` անկախությունն ու խիզախությունը։
Կայացված որոշմամբ դատարանը հաստատված է համարել այն, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցված է եղել քրեական գործի հարուցման հետ զուգահեռ, առանց դատավորի անձեռնմխելիության հաղթահարման, ինչն ապօրինի է դարձրել քրեական գործի ընթացքն առհասարակ։
Դատարանը գտել է նաև, որ եթե անգամ դատավորի անձեռնմխելիությունը լիներ հաղթահարված, ապա դատավորին ու նիստերի քարտուղարին առաջադրված մեղադրանքն անորոշ է, իսկ վերագրվող արարքները չեն պարունակում քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները։
Բացի այդ, դատարանը գտել է, որ եթե անգամ այդ հանցակազմի տարրերը ձևականորեն առկա լինեին մեղսագրվող արարքներում, ապա միևնույն է տեղի ունեցածը հանցագործություն չէր կարող համարվել, քանի որ այդ արարքները չեն ներկայացնում հասարակական վտանգավորություն, դրանցով էական վնաս որևէ անձի չի պատճառվել ու չէր էլ կարող պատճառվել։
Շնորհավորում եմ բոլորիս»։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է
- ԲԴԽ. Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը կքննի Դավիթ Բալայանը
- Փաստաբանն ակնարկում է՝ փորձում են փոխել Դավիթ Գրիգորյանի գործով դատավորին
- Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկած քննիչի նկատմամբ քրգործ կհարուցվի. Փաստինֆո
- Դատավոր Դավիթ Գրիգորյան. Համոզված եմ, որ բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ է իրականում կատարվում
- Դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն է հայտնել 100 փաստաբան
- Հայկ Ալումյան. Միջնորդելու ենք, որ փաստաբաններն ու ԶԼՄ-ները մասնակից լինեն Դավիթ Գրիգորյանի գործերի մակագրմանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին