Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1, Ադրբեջանում 314 նոր դեպք
Վրաստանում նախորդ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք։ Ընդհանուր թիվը դարձել է 810:
Ապաքինվել է ևս 9 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 683: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 13 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 2915 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 237-ը:
Ադրբեջանում նախորդ օրը արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 314 նոր դեպք: Հայտնել է երկրի առողջապահության նախարարությանը:
Թարմացված տվյալներով Ադրբեջանում գրանցված է վարակման 7 533 դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում «կովիդ 19»-ից մահացել է չորս պացիենտ, իսկ ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսից մահացել է 88 մարդ:
Ադրբեջանում «կովիդ 19»-ից ապաքինվել է 4 024 մարդ: Երկրում ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 300 000 թեստ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում