Եթե օլիմպիական խաղերը 2021-ին չկայանան, ապա դրանք չեղյալ կհայտարարվեն. ՄՕԿ-ի անդամ
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն 2021 թ., եթե մարզահանդեսը հաջորդ տարի էլ չկայանա, ապա դրանք չեղյալ կհայտարարվեն։ Այս մասին ասել է ՄՕԿ-ի անդամ, «Փարիզ-2024»-ի համակարգող հանձնաժողովի ղեկավար, Պիեռ-Օլիվյե Բեկերսը, գրում է ՀԱՕԿ-ը։
Նա նշել է, որ անիմաստ է հսկայական ծախսեր և հազարավոր աշխատակիցներ պահանջող նախագիծ պահելը։
«Բացի այդ, կարևոր է վերադառնալ նորմալ մարզական օրացույցի, խոշոր մրցաշարերի մասնակցել։ Բոլոր մարզական ֆեդերացիաները պետք է հարմարվեն խաղերի տեղափոխմանը: Նման գլոբալ փոփոխություններ դժվար կատարվեն երկրորդ անգամ»,- ընդգծել Պիեռ-Օլիվյե Բեկերսը:
Հարակից հրապարակումներ`
- Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի աշխատակիցները հեռավար աշխատանքից հետո վերադարձել են աշխատավայր
- ՄՕԿ-ը պատրաստ է 150 մլն դոլար հատկացնել ազգային օլիմպիական կոմիտեներին
- Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել
- ՄՕԿ նախագահ. Չէի ցանկանա Օլիմպիադան անցկացնել առանց հանդիսականի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները