Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը
82 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կինը՝ Սվետլանա Շերբատյուկը:
«Մարդ, որը հանճարեղ ստեղծարարի թե կողակիցն էր, թե կյանքի ընկերն ու զինակիցը: Մարդ, որը մշտապես բարձր պահեց Սերգեյ Փարաջանովի մեծ արվեստի համարումը, Վարպետի անունն ու հիշատակը»,- նշված է Կինեմատոգրաֆիստների միության էջում։
Սերգեյ Փարաջանովն ու Սվետլանան միասին ապրել են 1956-1962 թվականներին։ Սվետլանա Շերբատյուկը ամուսանցել է 16 տարեկանում։ Նրանց որդին՝ Սուրեն Փարաջանովը, ծնվել է 1958 թվականին։
analitikaua.net-ի հաղորդմամբ, Սվետլանա Շերբատյուկը մասնագիտությամբ թարգմանչուհի է եղել։