Փրկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածվելուց․ կոչ ՅՈւՆԵՍԿՕ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը վերածել մզկիթի՝ զրկելով թանգարանի կարգավիճակից։ Երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին էր ստացել թանգարանի կարգավիճակ։ Սուրբ Սոֆիայի տաճարը գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:
Քրիստոնեական տաճարը պահպանելու համար ՅՈւՆԵՍԿՕ-ին ուղղված ստորագրահավաք է կազմակերպվել․ «Ասեք ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ պահպանել Սուրբ Սոֆիան»։
Ստորագրահավաքի տեքստում, որին կարող է միանալ ու ձայնը բարձրացնել յուրանաչյուրը, ասվում է, որ ստորագրյալները միանում են Քրիստոնեաների պաշտպանություն (IDC), Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA) և Հելլենիկ- ամերիկյան առաջնորդության խորհրդին (HALC)՝ խնդրելով պատասխանել Թուրքիայի շարունակական սպառնալիքներին՝ խաթարելու Սուրբ Սոֆիայի կարգավիճակը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր՝ թանգարանը մզկիթի վերածելով»։
Նշվում է, որ Թուրքիայի կողմից Սուրբ Սոֆիայի շարունակական թիրախավորումը, որը մեր հավաքական ժառանգության մաս է կազմում, անընդունելի է:
«Մենք համաձայն ենք Հունաստանի արտգործնախարարության այն դիտարկմանը, որ «այս գործողությունը վիրավորանք է միջազգային հանրության նկատմամբ և մեկ անգամ ևս բացահայտում է Թուրքիային, որը պարտավորություն ունի հարգել ինչպես Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանությանը վերաբերող կոնվենցիան, այնպես էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որի անդամ է:
Ո՛չ լռությունը, ո՛չ էլ լուռ դիվանագիտությունը չեն զսպել Թուրքիայի անընդունելի պահվածքը: Այս պահին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղ արձագանքի բացակայությունը համահունչ է Թուրքիայի կողմից քրիստոնեական ժառանգությունը և, ի վերջո, քրիստոնեական փոքրամասնությունների արմատախիլ անելու փորձերին»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) գործադիր խորհրդի նիստում քննարկվել է Սուրբ Սոֆիայում նամազ (ամենօրյա հնգապատիկ աղոթք իսլամում) անելու հարցը։
«Այա Սոֆիայում նամազ կարվի և դա միայն ու միայն մեր սուրբ ժողովրդի որոշելիքն է»,- հայտարարել է Էրդողանը։ Ըստ նրա՝ Այա Սոֆիայում կլինեն ղուրանյան ընթերցումներ և այն որպես մզկիթ իր դռները կբացի զբոսաշրջիկների առաջ այնպես, ինչպես Ստամբուլի Սուլթանահմեթ մզկիթը։
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության Էրդողանի մտադրության մասին
- Ինչու՞ է Էրդողանը ցանկանում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածել
- Հունաստանի ԱԳՆ. Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը կվիրավորի քրիստոնյաներին
- Սուրբ Սոֆիա տաճարի տակ 488մ թունել է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին