Երեք խոշոր աճուրդային տների եկամուտը 40 տոկոսով նվազել է
Pi-eX վերլուծական ընկերության կողմից հրապարակված նոր հաշվետվության համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում 40 տոկոսով նվազել է երեք խոշոր աճուրդային տների՝ Christie’s, Sotheby’s և Phillips, եկամուտները՝ 2019 թ. առաջին եռամսյակում գրանցված 1,4 միլիոն դոլարից իջնելով 800 միլիոն դոլարի՝ այս տարվա նույն ժամանակաշրջանում։
ԱՄՆ-ում եկամուտների նվազումը կազմել է 32 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 27 տոկոս։
artguide.com-ի հաղորդմամբ, լավագույն արդյունքները գրանցվել են 20-րդ դարի արվեստի վաճառքներում, բայց դրանք էլ զգալի նվազել են 2018 և 2019 թվականների համեմատ։
Չնայած առցանց աճուրդների լայն գովազդին, ցույց տրված արդյունքները զգալիորեն զիջում էին մասնավոր վաճառքների հատվածին: