Կորոնավիրուսի պատճառով Նիդեռլանդներում ոչնչացնում են ջրաքիսներին
Նիդեռլանդների ֆերմաներից մեկում ոչնչացրել են 1,5 հազար ջրաքիս ու դրանց ձագերին։ Ավելի վաղ Հյուսիսային Բրաբանտ շրջանում արձանագրվել էր այդ կենդանուց մարդուն վարակի փոխանցման առաջին դեպքը։ Կառավարությունը կարգադրել է ընդհանուր առմամբ ոչնչացնել 10 միլիոն կենդանին, իսկ 10 տնտեսությունների վնասները կփոխհատուցեն։
«Այդ կենդանիները հիվանդ են։ Դրանց սպանում են, այնուհետև հատուկ ընկերությունը վերացնում է դիերը։ Մենք պետք է կանխենք վարակի տարածումը»,- Եվրանյուզի հաղորդմամբ, նշել է սննդամթերքի և սպառողական ապրանքների անվտանգության վարչության ներկայացուցիչ Բեննո Բրյուգինգը։
Ավելի վաղ կենդանիների իրավունքների պաշտպանները փորձել էին դատարանի միջոցով խանգարել այս գործընթացին, սակայն ապարդյուն։ 2024 թվականից Նիդեռլանդներում կարգելվի ջրաքիսների արդյունաբերական բուծումը։
Հարակից հրապարակումներ`
- Նիդեռլանդներում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 44 հազարը
- Կորոնավիրուսի պատճառով Նիդեռլանդներում ոչնչացվել է 140 միլիոն կակաչ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին