Տնտեսություն 12:05 08/06/2020 Հայաստան

Մենք ունենք մոտավորապես 1.3 մլրդ դոլար միջազգային աջակցություն. Ջանջուղազյան

«92.4% կատարողական ունենք և դա զգալիորեն կապված է հանգամանքի հետ, որ տարբեր վարկային գծով ծրագրեր, ըստ էության, ցածր կատարողական ունեն»,- խորհրադարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Դիմելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է արտաքին աջակցությամբ կատարվող ծրագրերի կատարողականը ցածր։

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ա. Ջանջուղազյանը նշեց, որ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականը շուրջ 54% է, մինչդեռ ներքին ռեսուրսների հաշվին իրականացվող ծրագրերի կատարողականը՝ 96% է։

«Եթե թվերով արտահայտելու լինենք, ապա տարեկան ի սկզբանե հաստատված ծախսերի մեծությունը 1 տրիլիոն 508 մլրդ դրամ էր, բայց փաստացի մենք ունեցել ենք 1 տրիլիոն 553 մլրդ դրամ։ Բնական է, այն ճշտվել է տարվա ընթացքում, և 1 տրիլիոն 622 մլրդ դրամ է կազմել ճշտված ծրագիրը»,- ներկայացրեց Ա. Ջանջուղազյանը։

Նրա խոսքով, արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար մենք ֆինանսական միջոցների խնդիր չունենք, քանի որ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար կան գործող համաձայնագրեր, և դրանց շրջանակում համաձայնեցված գումարներն ամբողջությամն հասանելի են։

«Այդ տեսակետից մեր խնդիրն ավելի շատ ծրագրերի իրականացման հետ է կապված, քան ֆինանսական միջոցների։ Իսկ այդ ծրագրերի կատարումը կախված է երկու հանգամանքից՝ տնտեսվարողների պատրաստվածությունից և ծրագրերի կառավարման կարողության աստիճանից։ Այս երկու հարցերը մեր համար օրակարգային են, և բնականաբար, դրանց միտված գործողություններ իրականացվում են»,- պատասխանեց ֆինանսների նախարարը։

Գ. Պապոյանն էլ արձագանքեց՝ այսինքն ֆինանսական խնդիր չունենք, խնդիրը մեր կարողությունների հետ է կապված. «Բայց այստեղ նաև ծագում է երկրորդ հարցը. արդյո՞ք այդ ֆինանսական միջոցների համար, որոնք կարողության բացակայության կամ կլանման հնարավորության սահմանափակ լինելու պատճառով մնում են չօգտագործված, մենք տոկոսավճարներ տալիս ենք։ Ո՞րն է խելամիտ սահմանը, որ մենք հասկանանք՝ ինչքան է մեզ պետք՝ այդքան վերցնենք, և ոչ ավելին»։

Պատասխանելով՝ Ա. Ջանջուղազյանը նշեց, որ կան որոշակի պարտավորություններ, և չօգտագործված միջոցների պարտավճարներ։

«Դոնորը, ով հանաձայնել է ֆինանսավորել ծրագիրը, միջոցները մեզ համար հասանելի է դարձնում, ինչը ենթադրում է որոշակի ծախսի իրականացում։ Երբ մենք դա օգտագործում ենք, այդ օգտագործման տոկոսներով ենք հատուցում այդ ծախսը, իսկ եթե չեն օգտագործում այդ միջոցներն, այնուամենայնիվ, դոնորն այդ ծախսը իրականացնում է, և անարդար կլինի, որ մենք ոչ միայն չօգտագործենք և այդ տոկոսներով ծախսը չհատուցենք, այլ նաև իր արած ծախսը չհատուցենք։ Քանի որ փողը գին ունի, և դրա՝ մեզ համար հասանելի դարձնելը, ենթադրում է, որ որևէ մեկը պարտավոր է այն վերադարձնել»,- շեշտեց Ա. Ջանջուղազյանը։

Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ մենք ունենք մոտավորապես 1.3 մլրդ դոլար միջազգային աջակցություն, բայց դրա համար մեր կողմից վճարվող պարտավճարներն անհամեմատ ցածր են։

«Այս պահին կդժվարանամ ինչ-որ թիվ ասել, բայց պատկերացրեք՝ մի քանի հարյուր հազար դոլարի մասին է խոսքը, որ էլի գին է, բայց եթե խոսում ենք 1.3 մլրդ դոլար հասանելի գումար ունենալու մասին, ապա այդ տեսակետից այդ պարտավճարը դժվար է բարձր համարել»,- նշեց Ա. Ջանջուղազյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:45
Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով. Սլուցկի
Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը նվեր է ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենից։  NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի...
Աղբյուր` Panorama.am
17:41
Խուճապի մի մատնվեք, եթե ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից. Սամվել Մարտիրոսյան
«Պետք չէ խուճապի մատնվել, երբ ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի զանգում են հեռախոսով»,- ասում է տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
17:22
Սլովակիան պատրաստ է օգնել Հայաստանին դեպի ԵՄ ճանապարհին
ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայի Նոցիարն այսօր ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկել է հետ Հարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Եվրոպայի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ արմատական ​​աջ կուսակցությունները ստանում են պետություններ կառավարելու հնարավորություններ.Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ Անդամ Արտակ Զաքարյանը գրում է ««Յո՞ երթաս» Կարծում եմ, 2024 թվականը շրջադարձային էր եվրոպական քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
17:11
Լոս Անջելեսում հրդեհների պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը երկրորդ անգամ է հետաձգվում
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը երկրորդ անգամ է հետաձգվել  Լոս Անջելեսում...
Աղբյուր` Panorama.am
16:55
Զորակոչվո՞ւմ են պարտադիր զինծառայության լյարդի ու լեղապարկի խնդիր ունեցող քաղաքացիները. ՊՆ պարզաբանումը
Պապիկյանի այդ հայտարարությունը հարցեր էր առաջացրել լյարդի, լեղապարկի խնդիրներ ունեցող ու զորակոչային տարիքում գտնվող քաղաքացիների ու նրանց ծնողների շրջանում։
Աղբյուր` Panorama.am
16:50
ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի պայմանագիրը. AP
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման գործարքի պայմանները։ Այդ մասին հայտնում է Associated...
Աղբյուր` Panorama.am
16:20
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ավելի քան 11 հազար դիմորդ
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար ստացվել է 11 606  հայտ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:13
Ժող ջան, այս այլանդակությունը ձեր հաշվին է. Համբարյան
«Դիպուկահարների նշանառության տակ և մի քանի թինկապահներով կառավարության շենքից գնում են դիմացի ռեստորան «պեռեռիվ» անելու......
Աղբյուր` Panorama.am
16:01
Լավրով. ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը Երևանի ինքնիշխան որոշումն է
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երևանի ինքնիշխան որոշումն է, հունվարի 14-ին 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
15:51
Քանյե Ուեսթը Փի Դիդիի պատճառով վախենում է վերադառնալ ԱՄՆ
Ռեփեր Քանյե Ուեսթը շրջում է աշխարհով մեկ և հրաժարվում է վերադառնալ ԱՄՆ, քանի որ վախենում է, որ կընդգրկվի պրոդյուսեր Փի Դիդիի (իսկական անունը՝...
Աղբյուր` Panorama.am
15:51
Լավրով. Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելել Ռուսաստան, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:49
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի թեկնածության հաստատման օգտին
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո...
Աղբյուր` Panorama.am
15:45
Հայաստանը պարզապես չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
«Դուք նշեցիք, որ Հայաստանը արգելափակել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրանք պարզապես չեն մասնակցում միջոցառումներին, բայց արդարության համար...
Աղբյուր` Panorama.am
15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}