Հայաստանը սխալ է գրանցել «ալկոգելերը»․ ԵԱՏՄ պատասխանը «Հետք»-ին
«Հետք»-ն ուսումնասիրել էր ախտահանիչ միջոցների շուկան և պարզել, որ դրանք ոչ միայն չեն վերահսկվում, այլև գրանցվում են որպես կոսմետիկ միջոց և փորձաքննվում՝ սխալ տեխնիկական կանոնակարգի միայն 4 ցուցանիշներով։
Հոդվածում նաև ներակայացրել էին, որ այդ ապրանքները գրանցման հայտարարագրեր են ստացել «կեղծ ընթացակարգերով»՝ հիմնականում փորձաքննվելով Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների ենթակայության տակ գտնվող երկու լաբորատորիաներում։
Այդ լաբորատորիաներից մեկը՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը, հրապարակումից հետո հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հոդվածում հրապարակված որոշ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը՝ հավաստիացնելով, որ գրանցումն իրականացվել է առանց խախտումների։
«Մենք հարցում ուղարկեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք ախտահանիչ միջոցները համարվում են կոսմետիկ միջոց։ Հարցմանը կցել էինք Հայաստանում գրանցված ապրանքների հավաստագրերը և պիտակները։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այս խախտումը նույնպես հաստատում է․ ԵՏՀ մամուլի դեպարտամենտից մեր հարցմանը պատասխանել են, որ թեև «հակաբակտերիալ հատկություններ ունեցող ձեռքի խնամքի միջոցները» կարող են գրանցվել և իրացվել իբրև կոսմետիկ միջոց՝ ՄՄ ՏԿ 009/2011-ով, սակայն ԵԱՏՄ «պայմանագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն»՝ միայն այն դեպքում, եթե նրանք անցել են համապատասխանության գնահատման բոլոր անհրաժեշտ փուլերը, որոնք նախատեսված են տեխնիկական կանոնակարգով։
Իսկ ՄՄ ՏԿ 009/2011-կանոնակարգի 4-րդ հոդվածը սահմանում է, որ այդ տեխնիկական կանոնակարգի կարգավորման առարկա հանդիսացող ապրանքը պետք է համապատասխանի դրա բոլոր պահանջներին։ Այսինքն՝ պետք է ստուգվի հետևյալ բոլոր ցուցանիշների համապատասխանությունը․
Բաղադրությունը
Ֆիզիկաքիմիական ցուցանիշները
Միկրոբիոլոգիական ցուցանիշները
Տոքսիկ տարրերի առկայությունը
Տոկսիկայնության ցուցանիշները
Կլինիկական ցուցանիշները
Արտադրությունը
Սպառողական տարան
Ապրանքի մակնշումը
Այսինքն՝ միայն 4 ցուցանիշ ստուգելով՝ լաբորատորիաներն իրավունք չունեն տեխնիկական կանոնակարգի համապատասխանության վկայական տալու․ կարող են տալ միայն այդ 4 ցուցանիշների համապատասխանություն, բայց ոչ ամբողջ տեխնիկական կանոնակարգի։ Բացի այդ, ՄՄ ՏԿ 009/2011-ին չհամապատասխանող ապրանքը չի կարող մակնշվել EAC (Եվրասիական համապատասխանություն, Eurasian Conformity) նշանով՝ նախքան այդ բոլոր պահանջների բավարարելը։ Իսկ «ալկոգելեր»-ի արտադրողները համատարած մեզ ուղարկում էին EAC ունեցող իրենց «սերտիֆիկատները»»,-նշում աղբյուրը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- ՏՄՊՊՀ. Դիմակների ու ալկոգելի գները կայուն են եղել
- Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում ալկոգելի շուկայում