Լոս Անջելեսի միջազգային օդակայանից շարունակվում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան․ՀՀ ԱԳՆ
Հունիսի 6-ին Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան մեկնեց ևս 59 ՀՀ քաղաքացի։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության (Consulate General of Armenia in Los Angeles) և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության (Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն) համատեղ ջանքերի շնորհիվ փոխկապակցվել են երկու չվերթներ, որոնք իրականացնում են KLM և Belavia ավիաընկերությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Այս երթուղիով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան իրականացվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։ Արդեն վերադարձել է 273 ՀՀ քաղաքացի։ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին, ինչպես նաև աջակցում կազմակերպական հարցերում։
Հունիսի 8-ին Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հերթական չվերթով Հայաստան կվերադառնա ևս 33 ՀՀ քաղաքացի։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին