Ջալալ Հարությունյանը վերանշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։
Գեներալ-մայոր Ջալալ Անատոլիի Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:
Արայիկ Միքայելի Բաղրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար:
Երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, որոնց համաձայն՝ Գագիկ Մարտիրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Հայկ Պետրոսյանը:
Նախագահի նույն օրվա հրամանագրերով՝ գեներալ-մայոր Արմեն Անդրանիկի Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Գնդապետ Մհեր Սերգեյի Հայրիյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական:
Ազատուհի Սիմոնի Սիմոնյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով:
Լիլիթ Մարատի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ առողջապահության հարցերով։
Արայիկ Հարությունյանը հաստատել է նաեւ կառավարության որոշում Գագիկ Մարտիրոսյանին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները
- Արցախի նախագահի հրամանագրերը
- Ռուդիկ Հյուսնունցը՝ Արցախի նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան