Թուրքիայում ընդդիմադիր լրագրողներ են ձերբակալվել
Վաղ առավոտյան Թուրքիայում ձերբակալել են «TELE1» հեռուստաալիքի լրագրող Իսմայիլ Դյուքելին և «OdaTV» լրատվամիջոցի Անկարայի լուրերի բաժնի ղեկավար Մույեսեր Յըլդըզին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Վերջինիս տանը ոստիկանները նաև խուզարկություն են իրականացրել։ Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է ռազմական լրտեսություն անելու մեջ։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն վերջերս Մույեսեր Յըլդըզին անվանել էր «PKK-ի սիրահար»։
PKK - «Քուրդիստանի բանվորական կուսակցություն», որը Թուրքիայում ճանաչված է իբրև ահաբեկչական կազմակերպություն։
Լրագրողն էլ, ի պատասխան նախարարի ատելության խոսքի, սոցացնում գրել էր. «Դե եթե թիրախավորող անձը ներքին գործերի նախարարը լինի, ապա ինձ ի՞նչ է մնում անել, կյանքիս անվտանգության համար ո՞ւմ դուռը գնալ թակել։
Իսկ «TELE1»-ի լրագրող Դյուքելի ձերբակալության մասին հայտնի է դարձել TELE1-ի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղի թվիթերյան գրառումից։ Նա նշել է, որ ձերբակալման պատճառը հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ դատախազությունը նրան 4 օր կալանքի մեջ պահելու որոշում է կայացրել։ Գլխավոր խմբագիրը շեշտել է, որ լրագրողի դեմ իրկանացված գործողությունները հակասում են ժողովրդավարությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան