ԱՆ. Տներում թեստավորելու հարց չի քննարկվում
Հայաստանում այս պահի կորոնավիրուսի դրական թեստով 4500 հիվանդ տնային բուժման մեջ են։ Panorama.am-ին թվային տվյալն ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Հարցին՝ արդյո՞ք չի քննարվում հենց տներում թեստավորել այն մարդկանց, որոնք կորոնավիրուսին բնորոշ գանգատներ ունեն, նա պատասխանեց, որ ոչ։
«Այս պահին տնային բուժումների կարգ է մշակվում, առաջիկայում այն կհրապարակենք»,- նշեց Ա. Նիկողոսյանը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեռ մայիսի 19-ին էր հայտարարել, որ կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում:
Նկատենք, որ տներում թեստավորում չանցկացնելու պատճառով, վարակված քաղաքացիները, ինչպիսի առողջական վիճակում էլ լինեն՝ վատ, կամ շատ վատ, գնում են թեստավորվելու հիմնականում քաղաքային տրանսպորտով կամ տաքսիներով։
Ու ակնհայտ է, որ թեստավոման ճանապարհին կարող են վարակել ուրիշների։
Հասկանալի է, որ առողջապահության ոլորտը կարգավորողները չեն կարող չնկատել այս ակնհայտ փաստը, բայց թե ինչու միջոցներ չեն ձեռնարկում՝ մնում է արդեն շարք դարձած հարցերից մեկը։
ԵՊԲՀ –ի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյանը ավելի վաղ կայացած քննարկմանն ասել էր, որ որևէ դեղորայք պետք չէ ընդունել, եթե հիվանդությունն անցնում է ասիմպտոմ, ինքնաբուժությամբ պետք չէ զբաղվել, պետք չէ ընդունել հակաբիոտիկներ. «Ամենալավ միջոցն այն է, որ անձը, որը շփվել է կորոնավիրուսով հիվանդի հետ ու նրա մոտ հայտնաբերվել է վիրուս, շատ զգույշ լինել իր նկատմամբ, ինքնազգացողության ցանկացած փոփոխության պարագայում դիմել բժշկի»։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած, 283-ը` մահվան ելքով, որից 72-ը, ըստ ԱՆ-ի, այլ հիվանդությունների պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Կորոնավիրուսի դեմ պայքարին կմիանան երեք ԲԿ-ներ
- Արծրունու գրառումից հետո փոխնախարարն այցելել է Միքայելյան հիվանդանոց
- Արծրունի. ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում covid-բաժանմունքը դատարկ Է և չի գործածվել անհայտ պատճառներով
- «Ահա ինչու է հակահամաճարակային պայքարը տապալած, ահա ինչու ունենք այսքան մահ ` ВОЗ ի տղեքը փող են աշխատում»
- Կորոնավիրուսով վարակված հղի կնոջն ասել են՝ գնա տուն, հենց շնչահեղձություն առաջանա՝ գնա հիվանդանոց. «Ազատություն»
- Փաշինյան. Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից
- COVID 19-ով հիվանդների տներ այցելող բժիշկները հատուկ արտահագուստը հագնում են «պադյեզդներում». hraparak.am
- Ինչո՞ւ է նվազում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը
- Տանը՝ կորոնավիրուս, դրսում՝ անկազմակերպ բուժօգնություն
- Հիվանդներին տուն ուղարկելուց մի քանի օր անց միայն ԱՆ-ն հիշեց տնային բուժման խորհուրդների մասին
- Կորոնավիրուսի՝ տնային թեստեր չեն արվում