«Նույն եղանակով հնարավոր էր ապացուցել Մ. Մինասյանի մեղավորությունը Րաֆֆու «Սամվել» վեպը գրելու մեջ»
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հերթական անգամ Միքայել Մինասյանի քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի գործողությունների մասին մենք տեղեկանում ենք բացառապես Հանրային Հեռուստաընկերության լրատվական կայքի տարածած հաղորդագրությունների կամ Նիկոլ Փաշինյանի ելույթների միջոցով:
Անցած շաբաթ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացնելուց հետո կանխատեսել էինք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող համակերպվել այս իրավիճակի հետ, և օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրվի նոր մեղադրանք՝ նույնքան անհիմն, սակայն ավելի հնչեղ: Կանխատեսումը կարճ ժամանակում դարձավ իրականություն:
Իսկ տարածված հաղորդագրության բովանդակության մասով կարող եմ ասել հետևյալը՝ շուրջ երկու տարի Նիկոլ Փաշինյանի կողմից այդ նպատակով իրականացված «մեծածավալ քաղաքական հայտարարություններից», «Սպայկա» ընկերության միակ սեփականատիրոջը հայտնի նպատակներով կալանավորելուց, Միքայել Մինասյանին առաջադրված նախկին մեղադրանքը տապալվելուց և ՊԵԿ նախագահի փոփոխությունից հետո վերջապես հերթական անգամ «ապացուցվեց» Միքայել Մինասյանի «խոստացված առնչությունը» «Սպայկա» ընկերությանը:
Նույն եղանակով հնարավոր էր ապացուցել Միքայել Մինասյանի մեղավորությունը Րաֆֆու «Սամվել» վեպը գրելու մեջ»,- գրել է փաստաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան