Դավիթ Գրիգորյանի արդարացումից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դեռ չեն քննարկել իրենց քայլերը
Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի արդարացումից հետո հնարավո՞ր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քայլեր ձեռնարկի Քոչարյանի ու մյուսների գործը Գրիգորյանի վարույթ վերադարձնելու համար։ Panorama.am-ն այս հարցն ուղղեց փաստաբան Հայկ Ալումյանին։
«Այս հարցը դեռ մենք չենք քննարկել։ Դրա համար չմեկնաբանեմ»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, դատավորի դեմ հարուցված քրեական գործի նման ելքը սպասելի էր։
«Ոչ միայն սպասելի էր, այլև շատ վաղուց էր պետք նման որոշում կայացնել։ Դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը սկսել է, քրեական գործը հարուցվել է օրենքի շատ կոպիտ, սանձարձակ խախտումներով։ Այն ի սկզբանե ապօրինի է եղել, օր առաջ այն պետք է դադարեցվեր։ Կարծում եմ, որ այս գործը ՀՔԾ-ի հերթական պատվերն է եղել»,- ասաց Ալումյանը։
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ, 2019թ. մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխեց, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց Արցախի Հանրապետության նախկին ու ներկա նախագահների՝ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը։
Դավիթ Գրիգորյանը գործը կասեցրեց և ուղարկել Սահմանադրական Դատարան։
Այս որոշումներից հետո նրա նկատմամաբ սկսեցին քրեական հետապնդումներ։
Դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը հայտարարել էր, որ դատավորի աշխատասենյակում խուզարկությունների ընթացքում համակարգչից բացառապես առգրավվել է այն ամենը, ինչ հիշեցնում է Քոչարյան ազգանունը։
«Ամբողջ խնդիրն այն է, որ այնտեղ եղել են երեսուն և ավելի գործեր, դրանցից որևէ բան չի առգրավվել։ Որտեղ որ Քոչարյանի գործին առնչվող, վերաբերելի կամ հիշեցնող փաստաթուղթ, կրիչ կամ ֆայլ է եղել, բոլորը առգրավվել են»,- ասել էր փաստաբանը։
Հարյուրից ավելի փաստաբաններ պատրաստակամություն էին հայտնել պաշտպանելու Դավիթ Գրիգորյանի շահերը քննության ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Վարոսյան. Արդարադատության ապաքինման ճանապարհին այսօր կատարվեց կարևորագույն քայլ
- Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է
- ԲԴԽ. Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը կքննի Դավիթ Բալայանը
- Փաստաբանն ակնարկում է՝ փորձում են փոխել Դավիթ Գրիգորյանի գործով դատավորին
- Դատավոր Դավիթ Գրիգորյան. Համոզված եմ, որ բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ է իրականում կատարվում
- Փաստաբան. Բաց տեքստով դատավորներին ասվում է՝ չհամարձակվեք կայացնել Քոչարյանի օգտին որևէ որոշում
- ՍԴ-ն մասամբ վարույթ է ընդունել դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը
- Դատավորի կողմից Քոչարյանի գործը կասեցվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին