
Նախագահը Փաշինյանից ոստիկանապետին աշխատանքից ազատելու առաջարկություն է ստացել
Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություն է ստացել ոստիկանապետ Արման Սարգսյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Նախագահը ստացել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից ասացին, որ այդ երեք առաջարկություններ են։