Թիվը մեխանիկորեն է նվազել. Թորոսյանը՝ այսօրվա 195 հաստատված դեպքերի մասին
Երեկվա դրությամբ ունեցել ենք 195 նոր արձանագրված դեպք: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն` անդրադառնալով նախորդող օրերի համեմատությամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թվի կտրուկ նվազմանը:
«Թիվը փոքր է, որովհետև հիմնական ամենամեծ լաբորատորյան, որը օրական կատարում է 100-1300 հետազոտություն, կանգնած է եղել պրոֆիլակտիկայի, այսինքն՝ թիվը պարզապես մեխանիկորեն է իջել»,- պարզաբանեց նախարարը:
Արսեն Թորոսյանը հայտնեց, որ ներկայում կա 403 ծանր և 94 ծայրահեղ ծանր պացիենտ։ Ըստ նրա, այս թվի նվազմանը հնարավոր է հասնել, միայն ընդհանուր վարակակիրների թվի նվազման դեպքում:
Անդրադառնալով առողջապահական համակարգի ընդլայմանը, նախարարը տեղեկացրեց, որ նախատեսվում է Երևանում և մարզերում մահճակալների թիվն ավելացնել մոտ 350-ով։
«Որոշում է կայացվել մի շարք բժշկական կենտրոնների ծավալման մասով: Դրանք են՝ Վեդիի հիվանդանոցը մոտ 100 մահճակալով, Սպիտակի բկ-ն ՝ մոտ 100 մահճակալով: Դրանց մեջ ներառված են նաև թթվածնաթերապիայի համար նախատեսված մահճակալներ: Նաև որոշում է կայացվել ծավալման աշխատանքներ իրականացնել Դիլիջանում, որտեղի բուժկենտրոնում կլինի 50 մահճակալ, իսկ Մարտունու ԲԿ-ո՝ 40 մահճակալ»,- ասաց նա։
Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Երևանում ևս մահճակալների թիվն ավելացվել է, մասնավորապես «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նոր ռեանիմացիոն մահճակալների թիվն ավելացել է 14-ով:
«Ունենք նաև մեկ մասնավոր բժշկական կենտրոնի ներգրավում: Այսինքն՝ ընդհանուր գումարային 350 մահճակալի մասին է խոսքը, ինչը 15 տոկոսով ավելին է, քան այսօր գործող թիվը»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան