Արցախի սահմանը կթույլատրվի հատել միայն Covid-19-ի բացասական թեստի առկայության դեպքում
Արցախում կորոնավիրուսի դեպքերը հատուկենտ են ու վերահսկելի։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Վերջին շրջանում տեսնում ենք, որ Հայաստանում վարակակիրների դինամիկայի աճ։
Համարյա ամեն օր 500-600 մարդ ելումուտ ունի Արցախ Հայաստանից։ Եթե Հայաստանի վիճակագրական թվերին նայենք ու հավանականության տեսությանը, ամեն օր Արցախ թույլատրում ենք մուտք գործել նաև այնպիսի քաղաքացիների, որոնք վարակակիր են, տարածման հավանական աղբյուր կարող են հանդիսանալ։ Այդ ամենը դժվար է վերահսկել։ Դրա համար այսօր պարետանը ծանր հանձնարակական է լինելու, բայց պետք է կյանքի կոչել։ Դա է՝ սահմանը հատել միայն ձեռքին ունենալով Covid-19-ի թեստի բացասական արդյունք, այսինքն հետազոտվել ու նոր գալ։ Բոլորի համար պետք է անխտիր պայման լինի»,- ասաց նա։
Ա. Հարությունյանի խոսքով, պաշտպանության բանակը վաղուց է օգտագործում այդ պրակտիկան, ՊԲ հրամանատարը նշել է, որ եթե այսօր կարողացել են բանակը զերծ պահել վարակման դեպքերից, հաջողվել է հենց դրա արդյունքում։
Արցախի նախագահն ասաց, որ առողջապահության պատասխատուներին, համապատասխան ծառայություններին կհանձնարարեն անցակետերում ունենալ արագ թեստի հնարավորություններ, եթե քաղաքացին եկել է, չունի մոտը համապատասխան բացասական արդյունքը, տեղում իրականացել։
Ա. Հարությունյանի խոսքով, պետք է նաև մարդկանց մուտքը նվազեցնել։ Նա ասաց, որ նպատակահարմար է գտնում դիմակ կրելը դարձնել պարտադիր, բայց փուլ առ փուլ։ Ա. Հարությունյանը նշեց, որ թաղումների վերահսկողությունն է ուժեղացվելու։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսի ասիմպտոմատիկ դեպքերը բուժհիմնարկներում չպահելու որոշում է կայացվել
- Արցախում կորոնավիրուսով հիվանդներից մեկի վիճակը ծանր է
- Արցախում կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի
- Արցախում մեկ օրում 3 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան