Հարցը կուսումնասիրվի. Պարետի խոսնակը՝ ԶՈՒ ԳՇ պետի որդու հարսանիքին կանոնները խախտելու մասին
«Հարցը կուսումնասիրվի, և եթե արտակարգ դրության ռեժիմի խախտում արձանագրվի, ապա խախտողները պատասխանատվություն կկրեն»,- ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ արդյո՞ք ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի արարողության հետ կապված որևէ ուսումնասիրություն կատարվել է հակահամաճարակային կանոնների խախտման հետ կապված։
Հիշեցնենք՝ երեկ hraparak.am-ը գրել էր, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է որոշել արտակարգ դրության պայմաններում հարսանիք անել. «Նորապսակներն այսօր եղել են Գայանե Եկեղեցում՝ գրանցել են իրենց ամուսնությունը, իսկ այս պահին Բագրեւանդի առանձնատանը խնջույքի ամենաթեժ պահն է, որն արձանագրել է մեր լրագրողի տեսախցիկը։ Ներկա է 100-ից ավելի հյուր։ Դրսում մեծ թվով ավտոմեքենաներ են կանգնած, նաեւ ՊՆ-ի պետհամարանիշներով։ Պետական պաշտոնյաները, փաստորեն, արհամարհում են արտակարգ դրության ռեժիմը եւ վարչապետի հրահանգները»։
Factor.am-ն էլ գրել էր, որ իր տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ անցկացվում էր հարսանիքը։
Սակայն Վահան Հունանյանը Նյուզի.ամ-ի հետ զրուցում հերքել էր այս տեղեկատվությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին