Վերջին օրերին որոշակի դրական դինամիկա է արձանագրվում. վարչապետ
Վերջին օրերին գոհունակությամբ արձանագրում ենք, որ հակահամաճարակային կանոնների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հայրենակիցներին, որոնք միանում են այս հակահամաճարակային շարժմանը, որոնք հետևում են և հետևել են կանոններին, և որոնք ցանկանում եմ միանալ։ Այս հակահամաճարակային գործողությունները՝ համատարած դիմակ կրելը, իրենց հստակ արդյունքները կարող են տալ ամենաշուտը 1 շաբաթից, որովհետև վարակի հնարավոր ամենաբարդ ինկուբացիոն շրջանը համարվում է 7 օրը։ Ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր է ոչ միայն հակահամաճարակային կանոնների ֆորմալ պահպանումը, այլև այդ կանոնների ճշգրիտ պահպանումը»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, համաճարակի դեմ պայքարի քաղաքականությունը մշակվում է՝ հաշվի առնելով Հայաստանի շահերը:
«Ամենօրյա ռեժիմով քննարկումներ ենք ունենում և կայացնում ենք այնպիսի որոշումներ, որոնք մաքսիմալ համապատասխանում են ՀՀ անվտանգության, տնտեսության և առողջապահության շահերին: Մեր խնդիրն է ոչ միայն համաճարակի հաղթահարումը, այլև մեր տնտեսությունը առավել բարվոք վիճակում տեսնելը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ համոզված են՝ գնում են ճիշտ ճանապարհով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան