Պաատա Իմնաձե․ Ստացվել է Հայաստանին օգնելու առաջարկը, ընթանում են բանակցություններ
Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի» փոխտնօրեն Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում կորոնավիրուսի կապակցությամբ Հայաստանին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Ինչպես ճեպազրույցում հայտարարել է Իմնաձեն, Հայաստանին օգնության առաջարկն արդեն ստացվել է:
«Բանակցությունները շարունակվում են: Ինչպես գիտեք, մեզանից է առաջարկը եղել, այս ամենը կլինեն բանակցությունների թեմա», - ասել է Իմնաձեն:
Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ Վրաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ինտենսիվ հաղորդակցություն կա կորոնավիրուսի խնդրի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին