Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է։ Նրա ընկեր Արթուր Սողոմոնյանը Ռիա նովոստիին հայտնել է, որ դերասանը Մոսկվայի մասնավոր կլինիկաներից մեկում է։
«Արմեն Բորիսովիչը հոսպիտալացվել է, բայց սարսափելի ոչինչ չկա, ուղղակի նրա մոտ այնպիսի առողջական վիճակ է, որ մեկ-երկու ամիսը մեկը պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ են անհրաժեշտ լինում։ Հույս ունեմ, որ մեկ շաբաթից դուրս կգրեն»,- ասել է Սողոմանյանը։
kulturomania.ru-ն, հղում անելով Baza թելեգրամ ալիքին, գրել է, որ դերասանը հոսպիտալացվել է սրտի կաթվածով։ Նաև նշվել է, որ Ջիգարխանյանը գտվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծանր։ Հարազատներն ու մերձավորները չէին մեկնաբանել դերասանի հոսպիտալացման մասին լուրը։
Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը վատացել է 2017 թվականից։
Հարակից հրապարակումներ`
- Սողոմոնյան. Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, ամեն ինչ կարգին է
- Ջիգարխանյանն արդեն տանն է
- Ջիգարխանյան. Ամեն րոպե ուզում եմ գնալ Հայաստան
- Հանդիսատեսը ծափահարություններով է դիմավորել Արմեն Ջիգարխանյանին
- Արմեն Ջիգարխանյանը միացել է առաջին կնոջ հետ
- Արմեն Ջիգարխանյանի թատրոնը՝ դերասանի վիճակի մասին
- Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին
- Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան