Ատոմ Ջանջուղազյանն առաջարկում է եկամտահարկից չֆինանսավորել Երևանի որոշ գոտիներում բնակարանների հիպոթեքային վարկերը
Կառավարությունը մտադիր է դադարեցնել Երևան քաղաքի առաջին և երկրորդ գոտիներում նորակառույց շենքերում բնակարանների ձեռք բերման համար հիպոթեքային վարկի եկամտահարկից սպասարկելու ծրագիրը։ Այդ մասին հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ԱԺ Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձաժողովի նիստում՝ պատասխանելով պատգամվորներից մեկի հարցին։
«Այդ նախագծի ԱԺ բերվել չբերվելը կախված է եկամուտների համընդհանուր հայտարարգրումից։ Ինչո՞ւ այս համընկնումը տեղի ունեցավ, քանի որ եթե ապրեիքն մեր բնականոն կյանքով, համավարկը չլիներ, զարգացումները, միջոցառումները, ապա այդ նախագիծը մեր օրակարգում կար, և նախատեսում էինք, որ 2022 թվականի հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ, պետական ֆինանսների կառավարման ռազմավարաության բարեփոխումների բաղկացուցիչ մաս է»,-ասաց նա։
Նրա խոսքով, հիմա հարկադրված ենք մոբիլիզացնել մեր բոլոր հնարավորությունները ու չգիտենք, թե որքան ենք շարունակելու այս միջավայրում գործել, նպատակահամար է համարվել առաջ բերել նախագծի քննարկումը։
«Ռիսկեր կան իհարկե, չեմ բացառում, որ չհասցնենք գալ փոխզիջման, որ նախագիծը ուժի մեջ մտնի 2021 թվականի հունվարի 1-ից»,-ասաց նա՝ նկատելով, չնայած այն իր մեջ վաթարացնող նորմ է պարունակում, բայց հույս հայտնեց, որ կկարողանան համաձայնության հասնել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին