Մբապեն «էժանացել» է 6 միլիոն եվրոյով
Ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն աշխարհում ամենաթանկ ֆուտբուլիստն է։ Բայց կորոնավիրուսի համավարակի ընթացքում նրա գինը նվազել է 6 միլիոն եվրոյով։
Վեստի.ռու-ն գրում է, որ Շվեյցարիայում գտնվող Սպորտի հետազոտությունների միջազգային կենտրոնը նշել է մոլորակի ամենաթանկ ֆուտբոլիստներին։ Առաջին տեղում է մնում Ֆրանսիայի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Բայց կես տարում ֆուտբոլիստի գինը նվազել է 6 միլիոնով՝ կազմելով 259 միլիոն եվրո։
Երկրորդից հինգերերդ տեղերում են՝ Ռեհիմ Ստերլինը («Մանչեսթր Սիթի», 194 միլիոն եվրո), Ջեյդոն Սանչոն (Դորտմունդի «Բորուսիայի», 179 միլիոն), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ», 171 միլիոն եվրո) և Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթր Յունայթեդ», 139 միլիոն)։ Այնուհետև «Լիվերպուլից» երկու ֆուտբոլիստներ են՝ եգիպտացի Մուհամեդ Սալհը (144 միլիոն) և Սենեգալից Սադիո Մանեն (139 միլիոն)։
Տասնյակում է նաև ֆրանսիացի Անտուան Գրիզմանը («Բարսելոնա», 136 միլիոն), կանադացի Ալֆոնսո Դևիսը («Բավարիա», 133 միլոին) և Հարի Քեյնը («Տոտենհեմ», 118 միլիոն)։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին