Ընտանիքիս, երեխաներիս հետ կապը միայն տեսազանգով է. Նուշիկ Ուռումյան-Եզեկյան
«Եկել եմ Մարալիկ քաղաքից, արդեն երկու ամիս կամավոր աշխատում եմ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում»,- պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը,։
Նա ունի երեք երեխա:
«Ընտանիքիս, երեխաներիս հետ կապը միայն տեսազանգով է: Շատ կարևորում եմ իմ այս քայլը, հպարտ եմ իմ այս քայլով: Կոչ եմ անում բոլորիդ, նաև խնդրանքս է Ձեզ՝ ամենայն լրջությամբ մոտեցեք այս իրավիճակին: Յուրաքանչյուրիս պարտքն է՝ օգնենք համաճարակը շուտ դուրս գա մեր երկրից: Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակ, խնդրում եմ Ձեզ: Դիմակ կրելով օգնում եք մեզ, որ մենք շուտ ազատվենք մեր արտահագուստից ու դիմակից: Շատ դժվար է այդ արտահագուստով աշխատելը: Առողջ եղեք»,- ասաց նա: