Ջավախքում վնասել են հայկական եկեղեցին ու գերեզմանները
Անհայտ անձինք ծանր տեխնիկայով վնասել են Ջավախքի Գոման գյուղում գտնվող հայկական եկեղեցին ու տաճարի բակում գտնվող գերեզմանները։ Տեղեկությունը, ինչպես գրում է regionmonitor-ը, հայտնել է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ծանր տեխնիկայի հետքեր են երևում կառույցի երեք ճակատների՝ արևմտյան, հարավային և արևելյան կողմերից։ Վնասվել են գերեզմանները, ամենուր մարդկային ոսկորներ են ցրված։ Վնասվել են նաև պարիսպն ու շեմը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Գործակալության աշխատակիցները պարզում են մշակութային ժառանգության հուշարձանի վնասման աստիճանը, իսկ ոստիկանությունը փնտրում է մեղավորներին։
Գործակալության դիմումի հիման վրա Ջավախքի ՆԳՆ ոստիկանության վարչությունը քրեական գործ է հարուցել մշակութային ժառանգության հուշարձանի վնասման փաստով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա