Սայաթ Շիրինյանն իր ավտոտնակից դուրս հանեց անկոչ հյուրերին
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը մինչ միայնակ իր ավտոտնակում մեքենայի վրա գործ էր անում, նրան այցելեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, մեկ ոստիկան, մեկ նկարող և մեկ ուղեկցող։
Իրոաննիսյանը Շիրինյանից պահանջեց դիմակ դնել, ինչը նյարդայնացրեց Շիրինյանին։ Նա նախ բացատրեց, ավտոտնակն իր սեփական տարածքն է, հավասարեցված տանը,պահանջեց նա հեռավորություն պահպանել իրենից, իր տարածք մուտք չգործել։
ՀԿ նախագահն հակադարձեց՝ ո՞վ է ասել, որ սեփական տարածքում պետք չէ դիմակ դնել։
Շիրինյանն արձագանքեց՝ պարետի որոշումը ցույց տուր, տուգանի գնա, կանոնները սովորեք, տրամաբանություն ունեցեք։
«Ցտեսություն ձեզ, պարոն, ես Ձեզ հետ խոսելու ցանկություն չունեմ բոլորովին։ Ես նորից եմ ասում, պարետի որոշումն իմ տանը չի վերաբերում։ Իմ բնակարանն է, ինչի՞ եք եկել ներխուժել, ի՞նչ եք ուզում, դուք չե՞ք հասկանում՝ ինչ եմ ասում։ Կարո՞ղ է պիտի գաս իմ տանն էլ ասես՝ ինչի՞ դիմակ չես դնում»,-փորձում էր անկոչ հյուրերին ճանապարհել Շիրինյանը։
Միջադեպը վրդովեցրեց խոսակցությանը կողքից հետևող հարևաններին. «Էդ մարդն իր գարաժում գործ է անում, ի՞նչ եք ուզում», «Կարո՞ղ է մտնեք, մեր տեղաշորներն էլ ստուգեք», «Հոգեկան հիվանդ հո չե՞ք», «Պուլտով դարպասը փակի, թող վերանան-գնան»...