Վիվա-ՄՏՍ.Անժամկետ հասցե դարձած կացարանը մինչև տարեվերջ հիշողություն կդառնա
Լոռու մարզի Լեռնավան գյուղում ապրող Հակոբյանների համար, ժամանակավոր կացարանը դարձել է բնակության անժամկետ հասցե: Երկրաշարժից հետո, ավելի քան 30 տարի, ընտանիքն ապրում է 27քմ մակերեսով վագոն-տնակում: Անշուք ու արդեն քայքայված կացարանում 3 երեխա է մեծացել:
Վիվա-ՄՏՍ-ի փոխանցմամբ, աղջիկներն արդեն ամուսնացել են և հեռացել ճնշող պատերից: Կացարանում հիմա տան կրտսեր որդին է ապրում՝ ծնողներ հետ: Բազմանդամ ընտանիքի հայրը՝ Սամվելը, տարիներ առաջ փորձել է լուծում գտնել և շինարարություն է սկսել, սակայն գործը կիսատ է մնացել:
«Շատ դժվարություններ ենք հաղթահարել այս կացարանում: 90-ականներից այստեղ ենք ապրել: Ներսում ջուր և գազ չունենք, խոհանոց էլ չկա: Մի փոքրիկ հատված ենք հարմարեցրել, որն օգտագործում ենք միայն ամռանը. ձմռանն այնքան ցուրտ է, որ ամեն ինչ սառում է: Անունով խոհանոց է, բայց նպատակին չի ծառայում: Անձրևներից ամբողջությամբ դեֆորմացվել է, առաստաղը պոկվել է և դուրսն ու ներսը չեն տարբերվում: Մենք 7 թոռնիկ ունենք: Երբ ամբողջ ընտանիքս հավաքվում է՝ ներսում կանգնելու տեղ չի մնում»,-ասել է տանտիրուհին՝ Լարիսա Չալիկյանը:
Ընթացիկ տարվա գարունը որքան դժվար, նույնքան ավետաբեր է եղել Հակոբյանների համար: Ընտանիքն ընդգրկվել է գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում: Համավարակը փոխել է աջակցության մեթոդները. շինհրապարակում կամավորական խմբեր չկան: Ծրագիրը, սակայն, ընթացքի մեջ է: Անշուք կացարանում ծնված ու երիտասարդության տարիներն անցկացրած տղան՝ Մանվելը, փորձում է իրականացնել ծնողների երազանքը և ավարտին հասցնել տարիների կիսակառույցը: Հայր և որդի համոզված են, որ արտաքին աշխարհի հետ ժամանակավոր սահմանափակումների ընթացքը կարող են շինարարությանը ծառայեցնել:
Ըստ աղբյուրի, հանրապետության տարբեր մարզերում այս օրերին ընթանում են ակտիվ աշխատանքներ: Ծրագրում ընդգրկված ընտանիքները ոգևորված են՝ տարիների երազանքն իրականացնելու հնարավորության համար: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն էլ կարևոր են համարում աջակցության թիրախն ու նպատակը: Վագոն-տնակներից և անբարենպաստ պայմաններից մարդկանց ազատելու որոշումն այս տարի տարածվելու է 37 ընտանիքի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Սահյանի ծննդավայրում գիշերներն արդեն լուսավորվել են
- Վիվա-ՄՏՍ. Փլուզման եզրին գտնվող տանիքը կվերականգնվի
- Վիվա-ՄՏՍ. «Լիցք+»՝ օգտվեք հիմա, վճարեք հետո
- Վիվա-ՄՏՍ. Գործընկերության հերթական ձեռքբերումը՝ կիսակառույցի շինարարություն Գոմքում
- Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է «Lucky Carrot» հարթակը՝ աշխատակիցների ներգրավվածությունը, համագործակցությունը և արտադրողականությունը բարձրացնելու նպատակով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին