Վրաստանում վերականգնվել է միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը
Այսօր Վրաստանում հանվեց միջքաղաքային տրանպորտի երթևեկության սահմանափակումը: Համապատասխան որոշումը կայացվել է մայիսի 27-ին` կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսական խոհրդի կողմից: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով, որոշումը կայացվել է քաղաքացիների շահերից ելնելով:
Aliq.ge-ի հաղորդմամբ, ուղևորները պետք է կրեն դիմակներ, հետևեն խորհրդատվություններին:
Միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է մարտի 23-ին:
«Հատկանշական է, որ միջքաղաքային երկաթուղու երթեկությունը շարունակում է դադարեցված մնալ: Այս պահի դրությամբ այն ծառայողական գործառույթ ունի»,- գրում է aliq.ge-ն։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1, Ադրբեջանում 314 նոր դեպք
- 10 շնչառական սարք՝ Վրաստանից Հայաստան
- Վրաստանի վարչապետ. Մենք պետք է վրացիներին սովորեցնենք հանգստանալ իրենց երկրում
- Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք
- Արչուաձեն. Միջազգային չվերթների համար Վրաստանի օդային տարածքը կբացվի հուլիսից
- Զալկալիանին Մնացականյանի հետ զրույցում վերահաստատել է աջակցություն ցուցաբերելու Վրաստանի պատրաստակամությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան